Հուլիս 18, 2018 18:33 Asia/Tehran
  • Սիրիայի բանակի առաջխաղացումը Դարաա նահանգի հյուսիս-արևելյան «Մահվան եռանկյունի» շրջանում

Դարաա նահանգի հյուսիս-արևելյան շրջանում իր գործողությունները շարունակելով, Սիրիայի բանակին հաջողվել է իր վերահսկողության տակ առնել այդ նահանգի «Մահվան եռանկյունի» կոչվող կարևոր շրջանը և ազատագրել մի քանի գյուղեր:

Որոշ աղբյուրներ Ալ-Վաթան օրաթերթին հայտնել են, որ Սիրիայի բանակային ուժերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ առնել Սիրիայի հարավային Դարաա նահանգի հյուսիս արևմտյան Ջասիմ քաղաքի արևմուտքում գտնվող Ալ-Ալիա գյուղը և  Աղրաբայի բարձունքները:

Սիրիայի բանակը նաև իր հսկողության տակ է առնել Ալ-Մահիսի բարձունքները: Սիրիական բանակը Դարաայի հյուսիս-արևմտյան Նեմեր ավանում գտնվող զինված խմբերի հետ համաձայնության գալուց հետո, մտել է այդ ավան:

Անցած օրերի ընթացքում սիրիական բանակին հաջողվել է ազատագրել նաև Դարաա և Կունեյտրա նահանգների միջև վարչական սահմաններում գտնվող գյուղերն ու ավանները:

Սիրիայի բանակն իր ռազմական գործողությունները սկսել է հունիսի 15-ին ՝ ազգային հաշտության գործընթացին զուգահեռ, Սիրիայի հարավային շրջանները ազատագրելու նպատակով: 

Պիտակ