Համասի համաձայնությունը ազգային հաշտեցման պլանի հետ
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ)-ի քաղաքական գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ շարժումը համաձայնություն է հայտնել Եգիպտոսի կողմից առաջարկված Պաղեստինի ազգային հաշտեցման պլանի հետ:
Եգիպտոսի անվտանգության կազմակերպության ղեկավար Աբբաս Քամելի հետ հեռախոսազրույցում, «Համաս» շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտնել է, որ հաշվի առնելով Պաղեստինի խնդրի հատուկ հատկապես Ղոդդսի և պաղեստինյան փախստականների պայմանները, այս շարժումը համաձայնել է հաշտեցման նոր ծրագրի հետ:
Միևնույն ժամանակ, «Համաս» շարժման քաղաքական գրասենյակի անդամ Մուսա Աբու Մազրուղը հայտարարել է, որ նոր պլանը մշակվել է ազգային հաշտեցման գործընթացն իրականացնելու համար և նախատեսվում է այն իրականացնել տարբեր փուլերում և որոշակի ժամկետներում:
Ֆաթհ և Համաս շարժումները 2017 թ. հոկտեմբերի 12-ին Կահիրեում հաշտության համաձայնագիր են ստորագրել:
Համաձայն հաշտության համաձայնագրի, Համաս շարժումը Գազայի հատվածում վարչական կոմիտե կձևակերպի և կնպաստի Գազայում Պաղեստինի ազգային համաձայնության հիմքի ապահովմանը: Սակայն Պաղեստինի ինքնավար վարչակազմը խոչընդոտում է Գազայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը: