Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95867-Սաուդյան_Արաբիան_աջակցում_է_Սիրիայի_ահաբեկչական_խմբավորումներին
Բրիտանական The Independent թերթը ուրբաթ օրը տարածել է մի փաստաթուղթ, որում նշված է, որ Սաուդյան Արաբիան սպառազինական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ահաբեկչական խմբերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2018 06:58 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին

Բրիտանական The Independent թերթը ուրբաթ օրը տարածել է մի փաստաթուղթ, որում նշված է, որ Սաուդյան Արաբիան սպառազինական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ահաբեկչական խմբերին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Բրիտանական The Independent թերթի կողմից հրապարակված փաստաթղթերը վկայում են, որ Սաուդյան Արաբիան Բոսնիա և Հերցեգովինայից, Սերբիայից, Բուլղարիայից և  ԱՄՆ-ից զենք է գնել և տրամադրել է ահաբեկչական խմբերին, այդ թվում`  ԻԼԻՊ-ին: 

Զենքերը պետք է ուղարկվեին Ռիյադ և օգտագործեին միայն Սաուդյան Արաբիայում:

Բրիտանական The Independent թերթի թղթակից Ռոբերտ Ֆիսկը Սիրիայում ահաբեկիչների ավերված դիրքերից է հայտնաբերել զենքի ձեռքբերման և ահաբեկչական խմբերի ուղարկելու մասին փաստաթղթերը:

2011 թ.-ից ի վեր Սիրիայի ճգնաժամը սկսվել է Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող ահաբեկչական խմբերի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներխուժմամբ`տարածաշրջանային հավասարումները Սիոնիստական ռեժիմի օգտին փոխարելու նպատակով: