Արաբիայում մարդու իրավունքների ակտիվիստների ձերբակալությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95893-Արաբիայում_մարդու_իրավունքների_ակտիվիստների_ձերբակալությունը_շարունակվում_է
Արաբիայի սոցիալական ակտիվիստները տեղեկացրել են արաբ քարոզիչ Շեյխ Ալի Բեն Սաիդ Ալ-Ղամեդիի և մարդու իրավունքների մի խումբ ակտիվիստների ձերբակալվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2018 14:53 Asia/Tehran
  • Արաբիայում մարդու իրավունքների ակտիվիստների ձերբակալությունը շարունակվում է

Արաբիայի սոցիալական ակտիվիստները տեղեկացրել են արաբ քարոզիչ Շեյխ Ալի Բեն Սաիդ Ալ-Ղամեդիի և մարդու իրավունքների մի խումբ ակտիվիստների ձերբակալվելու մասին:

Հղում անելով Արաբիայի բանտարկյալներից Մոթաղելի Ալռայի թուիթերի էջին, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սաուդյան բանակայինները Ալ-Ղամեդիի բնակարանում ձերբակալել են նրան,  նրա եղբորն ու հինգ կրոնական քարոզիչների:

Սաուդյան պատասխանատուներն այն դեպքում են ձերբակալել Ալ-Ղամեդիին ,երբ տեղյակ  են եղել ,որ նա հիվանդ է:

Սաուդյան ռեժիմի բանակայինները անցած շաբաթ ևս ձերբակալել են Սաֆար Ալ-Հավալիին, ով քննադատել էր այդ ռեժիմի քաղաքականությունները:

Արաբիայի վիճակագրական տվյալների համաձայն՝ ավելի քան 30 հազար քաղաքական ու իրավական ոլորտի ակտիվիստներ  ձերբակալված են: