Իսրայելը հարձակվել է պաղեստինցիների մանկապատրեզի վրա
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ իսրայելյան բուլդոզերները չորեքշաբթի օրը զավթված Ղոդսի արևելյան հատվածում ավերել են պաղեստինցիներին պատկանող մանկապարտեզը և կանանց կենտրոնը:
Պաղեստիյան աղբյուրների համաձայն, Իսրայելը փորձում է ոչնչացնել պաղեստինցիների բնակավայրերը և Ղոդսում տարածել հրեական քաղաքավանները:
Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմն այսօր հաստատել է Բեթղեհեմի հարավ-արևելքում 270 բնակելի շենքերի կառուցման նախագիծը:
Երեքշաբթի օրը պաղեստինցի լրագրողները բողոքի ցույց էին կազմակերպել Գազայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի դիմաց :
Ցուցարարները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի քայլերը Ղոդսում ԶԼՄ-ների աշխատանքը արգելելու համար և Միջազգային ժուռնալիստների միությանը և միջազգային իրավապաշտպան ինստիտուտներին կոչ են արել կանխել պաղեստինցի լրագրողների դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակումը:
2017 թվականից ի վեր Սիոնիստական ռեժիմը կանխել է 17 պաղեստինյան լրատվամիջոցների գործունեությունը: