Սաուդցիներն իրենց երկրի տարածքից 16 հազար քկ տրամադրել են Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96229-Սաուդցիներն_իրենց_երկրի_տարածքից_16_հազար_քկ_տրամադրել_են_Իսրայելին
Հաղորդումները վկայում են, որ Սաուդյան Արաբիան Թաբուքի շրջանում 16 հազար քկ տրամադրել է Իսրայելին: Վերջինս մտադիր է այդ տարածքում պահեստավորել քիմիական զենքեր և ծովային ու ցամաքային զորավարժություններ անցկացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2018 07:36 Asia/Tehran
  • Սաուդցիներն իրենց երկրի տարածքից 16 հազար քկ տրամադրել են Իսրայելին

Հաղորդումները վկայում են, որ Սաուդյան Արաբիան Թաբուքի շրջանում 16 հազար քկ տրամադրել է Իսրայելին: Վերջինս մտադիր է այդ տարածքում պահեստավորել քիմիական զենքեր և ծովային ու ցամաքային զորավարժություններ անցկացնել:

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Թաբուքը արգելված գոտի է և Սիոնսիտական ռեժիմի հետ համագործակցության և ռազմական նպատակների համար է օգտագործվելու: Այդ տարածքի մոտակայքում կառուցվում է Նյոմ քաղաքը՝ 500 միլիարդ դոլար ծախսով:

Սաուդյան Արաբիան մտադիր է բնակչությունից դատարկել այդ տարածքի քաղաքները, այդ թվում՝ Շերմայի, Մավիլեհի ու Զաբայի բնակելի շրջանները:

Արգելված տարածքի մոտակայքում գտնվում են Թիրան և Սանաֆիր ոչ-բնակելի երկու կղզիները, որոնց իշխանությունն անցյալ տարի տրամադրվել է Սաուդյան Արաբիային, Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի կողմից:

Հաղորդումները վկայում են նաև այդ գործարքում Հորդանանի ու ԱՄԷ-ի մասնակցության մասին:

Հավանական է, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություններն ընդլայնելու Սաուդյան Արաբիայի նպատակն է հանրային կարծիքին պատրաստել այդ ռեժիմի և Սաուդյան Արաբիայի կատարյալ հարաբերությունն ընդունելու համար: