Սաուդցիներն իրենց երկրի տարածքից 16 հազար քկ տրամադրել են Իսրայելին
Հաղորդումները վկայում են, որ Սաուդյան Արաբիան Թաբուքի շրջանում 16 հազար քկ տրամադրել է Իսրայելին: Վերջինս մտադիր է այդ տարածքում պահեստավորել քիմիական զենքեր և ծովային ու ցամաքային զորավարժություններ անցկացնել:
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Թաբուքը արգելված գոտի է և Սիոնսիտական ռեժիմի հետ համագործակցության և ռազմական նպատակների համար է օգտագործվելու: Այդ տարածքի մոտակայքում կառուցվում է Նյոմ քաղաքը՝ 500 միլիարդ դոլար ծախսով:
Սաուդյան Արաբիան մտադիր է բնակչությունից դատարկել այդ տարածքի քաղաքները, այդ թվում՝ Շերմայի, Մավիլեհի ու Զաբայի բնակելի շրջանները:
Արգելված տարածքի մոտակայքում գտնվում են Թիրան և Սանաֆիր ոչ-բնակելի երկու կղզիները, որոնց իշխանությունն անցյալ տարի տրամադրվել է Սաուդյան Արաբիային, Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի կողմից:
Հաղորդումները վկայում են նաև այդ գործարքում Հորդանանի ու ԱՄԷ-ի մասնակցության մասին:
Հավանական է, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություններն ընդլայնելու Սաուդյան Արաբիայի նպատակն է հանրային կարծիքին պատրաստել այդ ռեժիմի և Սաուդյան Արաբիայի կատարյալ հարաբերությունն ընդունելու համար: