Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերության հետ ԱՄԷ-ի սպառազինական պայմանագիրը բացահայտվել է
Սիոնիստական ռեժիմի ռազմական հետախուզության թևին կապված աղբյուրը բացահայտել է Իսրայելի ռեժիմի ռազմարդյունաբերական ընկերության հետ Արաբական Միացյալ Էմիրությունների կնքած սպառազինական պայմանագիրը: «Այս պայմանագիրն ստորագրվել է Եմենի պատերազմում սաուդյան ագրեսոր կոալիցիային օգնելու նպատակով»,հայտարարել է աղբյուրը:
Սիոնիզմի համաշխարհային կազմակերպության անդամ, և լրագրող Մեհդի Մաջիդը Twitter-ի իր էջում հղում անելով Սիոնիստական ռեժիմի ռազմական հետախուզության թևին կապված մի աղբյուրի գրել է.«Արաբական Միացյալ Էմիրություններն այս երկրի գործարար՝ Խալաֆ Ալ-Հաբթուրի միջոցով 105մմ տրամաչափի հրանոթներ և Մերկավա տանկեր գնելու նպատակով ավելի քան 100 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագիր է կնքել Իսրայելի IMI կոչվող ռազմարդյուանբերական ընկերության հետ:
Որոշ ժամանակ առաջ, Սիոնիստական «Մաարիվ» թերթը տեղեկացրել էր, որ Իսրայելի ռեժիմն իր արտադրած սպառազինությունը գաղտնի կերպով վաճառել է Էմիրություններին: «Թելավիվի զինվորական պաշտոնատարները տարիներից ի վեր գաղտնի կերպով այցելում են Էմիրություններ և զենք վաճառելու պայմանագիր են կնքում այդ երկրի հետ»,-գրել է թերթը:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարար՝ Մոշե Յաալոնը ևս հայտարարել է, որ Արաբիան և Էմիրությունները Իսրայելի նոր բարեկամներն են: