Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերության հետ ԱՄԷ-ի սպառազինական պայմանագիրը բացահայտվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96814-Իսրայելի_ռազմարդյունաբերական_ընկերության_հետ_ԱՄԷ_ի_սպառազինական_պայմանագիրը_բացահայտվել_է
Սիոնիստական ռեժիմի ռազմական հետախուզության թևին կապված աղբյուրը բացահայտել է Իսրայելի ռեժիմի ռազմարդյունաբերական ընկերության հետ Արաբական Միացյալ Էմիրությունների կնքած սպառազինական պայմանագիրը: «Այս պայմանագիրն ստորագրվել է Եմենի պատերազմում սաուդյան ագրեսոր կոալիցիային օգնելու նպատակով»,հայտարարել է աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2018 13:58 Asia/Tehran
  • Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերության հետ ԱՄԷ-ի սպառազինական պայմանագիրը բացահայտվել է

Սիոնիստական ռեժիմի ռազմական հետախուզության թևին կապված աղբյուրը բացահայտել է Իսրայելի ռեժիմի ռազմարդյունաբերական ընկերության հետ Արաբական Միացյալ Էմիրությունների կնքած սպառազինական պայմանագիրը: «Այս պայմանագիրն ստորագրվել է Եմենի պատերազմում սաուդյան ագրեսոր կոալիցիային օգնելու նպատակով»,հայտարարել է աղբյուրը:

Սիոնիզմի համաշխարհային կազմակերպության անդամ, և լրագրող Մեհդի Մաջիդը Twitter-ի իր էջում հղում անելով Սիոնիստական ռեժիմի ռազմական հետախուզության թևին կապված մի աղբյուրի գրել է.«Արաբական Միացյալ Էմիրություններն այս երկրի գործարար՝ Խալաֆ Ալ-Հաբթուրի միջոցով 105մմ տրամաչափի հրանոթներ և Մերկավա տանկեր գնելու նպատակով  ավելի քան 100 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագիր է կնքել Իսրայելի IMI կոչվող  ռազմարդյուանբերական ընկերության հետ:

Որոշ ժամանակ առաջ, Սիոնիստական «Մաարիվ» թերթը տեղեկացրել էր, որ  Իսրայելի ռեժիմն իր արտադրած  սպառազինությունը գաղտնի կերպով վաճառել է Էմիրություններին: «Թելավիվի զինվորական պաշտոնատարները տարիներից  ի վեր գաղտնի կերպով այցելում են Էմիրություններ և զենք վաճառելու պայմանագիր են կնքում այդ երկրի հետ»,-գրել է թերթը:

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարար՝ Մոշե Յաալոնը ևս հայտարարել է, որ Արաբիան և Էմիրությունները Իսրայելի  նոր բարեկամներն են: