Թուրքիան բոյկոտելու է ամերիկյան էլեկտրոնային ապրանքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96853-Թուրքիան_բոյկոտելու_է_ամերիկյան_էլեկտրոնային_ապրանքները
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այդ երկրում բոյկոտելու են ԱՄՆ-ի արտադրած էլեկտրոնային ապրանքները:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 14, 2018 13:52 Asia/Tehran
  • Թուրքիան բոյկոտելու է  ամերիկյան էլեկտրոնային ապրանքները

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այդ երկրում բոյկոտելու են ԱՄՆ-ի արտադրած էլեկտրոնային ապրանքները:

Երեքշաբթի օրը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ընդգծել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անտրամաբանական ու անխոհեմ տնտեսական քաղաքականություններին դիմակայելու համար, այսուհետ Թուրքիան կարտադրի արտարժույթով ներկրվող ապրանքները և կարտահանի  այլ երկրներ»:

Նշելով, որ Թուրքիայի դեմ Թրամփի տնտեսական քաղաքականությունները չեն համապատասխանում ոչ մի տրամաբանության, Էրդողանը հավելել է.«Երբ ամերիկացի պետայրերը չեն կարողանում իրենց ցանկությունները պարտադրել Թուրքիային, զինուժը և քաղաքական ու հասարակական անկայունությունը որպես զենք են օգտագործում իրենց ցանկություններին հասնելու համար»:

Թուրքիայի նախագահը հստակեցրել է.«Անկարան  առավել քան երբևէ կընդառաջի այն տնտեսական ակտիվիստներին, ովքեր մտադիր են ներդրում կատարել Թուրքիայում»: