Արաֆաթի անապատում աջակցություն Պաղեստինի իդեալների հանդեպ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97122-Արաֆաթի_անապատում_աջակցություն_Պաղեստինի_իդեալների_հանդեպ
Աստծո տան ուխտավորները երկուշաբթի օրը Արաֆաթի անապատում հավատուրացներից զերծ մնալու արարողության ընթացքում քննադատելով արաբական երկրների միասնական չլինելն իրենց աջակցությունը հայտնեցին Պաղեստինի իդեալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2018 02:26 Asia/Tehran
  • Արաֆաթի անապատում աջակցություն Պաղեստինի իդեալների հանդեպ

Աստծո տան ուխտավորները երկուշաբթի օրը Արաֆաթի անապատում հավատուրացներից զերծ մնալու արարողության ընթացքում քննադատելով արաբական երկրների միասնական չլինելն իրենց աջակցությունը հայտնեցին Պաղեստինի իդեալներին:

Հավատուրացներից զերծ մնալու արարողությունը երկուշաբթի օրը մուսուլմաններին և Հաջի ուխտագնացության մասնակիցներին ուղղված իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձի ընթերցմամբ տեղի ունեցավ Արաֆաթի անապատում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Աստծո տան ուխտավորներն իրենց աջակցությունը հայտնելով Պաղեստինի իդեալների հանդեպ, արաբ ժողովուրդների միասնական չլինելը համարեցին ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից զավթված Ղոդս փոխադրվելու գլխավոր պատճառը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ղոդս զավթված քաղաքը ներկայացրեց որպես Իսրայել կեղծ ռեժիմի մայրաքաղաքը և տեղեկացրեց ԱՄՆ դեսպանատունը Թելավիվից Ղոդս փոխադրելու իր որոշման մասին: