Արաբիայի հարավում սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող երկու լրտեսական ԱԹՍ է կործանվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97151-Արաբիայի_հարավում_սաուդյան_ագրեսոր_կոալիցիային_պատկանող_երկու_լրտեսական_ԱԹՍ_է_կործանվել
Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները Արաբիայի հարավային Ջիզան քաղաքում սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող երկու լրտեսական անօդաչու թռչող սարք են կործանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2018 13:32 Asia/Tehran
  • Արաբիայի հարավում սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող  երկու լրտեսական ԱԹՍ է կործանվել

Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները Արաբիայի հարավային Ջիզան քաղաքում սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող երկու լրտեսական անօդաչու թռչող սարք են կործանել:

«Ալ-Մասիրա» հեռուստաընկերության  հաղորդման համաձայն՝ եմենական ուժերը Արաբիայի հարավային Ջիզան քաղաքում  կանխել են սաուդցի և սուդանցի զորայինների առաջխաղացումը և մեծ վնասներ են պատճառել նրանց:

Հաղորդումները վկայում են այն մասին, որ այդ բախումներում սպանվել կամ վիրավորվել են մի քանի վարձկաններ:

Եմենական աղբյուրները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարքերի կործանվելուց հետո, Եմենի բանակի ու ժողովրդական ուժերի ձեռքն անցան մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Եմենի արևմտյան ափերին ևս այդ երկրի բանակային ուժերին հաջողվեց հարձակվել  Ալ-Թահիթա շրջանում գտնվող սաուդյան ագրեսորների ու նրանց վարձկանների դիրքերի վրա և ֆինանսական մեծ վնաս ու մարդկային մեծ կորուստ պատճառել նրանց: