Արաբիայի հարավում սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող երկու լրտեսական ԱԹՍ է կործանվել
Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները Արաբիայի հարավային Ջիզան քաղաքում սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող երկու լրտեսական անօդաչու թռչող սարք են կործանել:
«Ալ-Մասիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ եմենական ուժերը Արաբիայի հարավային Ջիզան քաղաքում կանխել են սաուդցի և սուդանցի զորայինների առաջխաղացումը և մեծ վնասներ են պատճառել նրանց:
Հաղորդումները վկայում են այն մասին, որ այդ բախումներում սպանվել կամ վիրավորվել են մի քանի վարձկաններ:
Եմենական աղբյուրները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարքերի կործանվելուց հետո, Եմենի բանակի ու ժողովրդական ուժերի ձեռքն անցան մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Եմենի արևմտյան ափերին ևս այդ երկրի բանակային ուժերին հաջողվեց հարձակվել Ալ-Թահիթա շրջանում գտնվող սաուդյան ագրեսորների ու նրանց վարձկանների դիրքերի վրա և ֆինանսական մեծ վնաս ու մարդկային մեծ կորուստ պատճառել նրանց: