ԱՄՆ արտաքսել է Պաղեստինի դեսպանին
Պաղեստինցի տարագիրներին օժանդակող և աշխատանքով ապահովող գործակալություն՝UNRWA-ին իր օժանդակությունները դադարեցնելուց հետո, ԱՄՆ-ն Վաշինգտոնից արտաքսել է Պաղեստինի դեսպանին:
Համաձայն «Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման, ԱՄՆ-ում Պաղեստինի դեսպան Հասան Զամլաթն այս հեռուստակայանին ասել է, որ ամերիկացի պաշտոնատարները նրան ընտանիքից պահանջել են անմիջապես հեռանալ այդ քաղաքից:
Հասան Զամլաթի ընդգծմամբ, ամերիկացի պաշտոնատարները նաև չեղարկել են նրա ընտանիքի կեցության վիզաները և փակել են նրանց բանկային հաշիվները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սեպտեմբերի 10-ին պաշտոնապես հայտարարեց Վաշինգտոնում Պաղեստինի դիվանագիտական առաքելության գրասենյակի փակման մասին:
Միևնույն ժամանակ, Պաղեստինի ազատագրական կազմակերպություն՝ ՊԱԼ-ի ներկայացուցչական գրասենյակը, որի արձակման հրամանն ավելի վաղ ստորագրել էր Դոնալդ Թրամփը, սեպտեմբերի 13-ին դադարեցրեց այդ քաղաքում իր առաքելությունը:
Այս քայլերն իրականացվում են Թրամփի վարչակազմի որդեգրած քաղաքականության, որի նպատակն է պաղեստինցիներին ճնշման տակ դնելով ձեռք բերել «Դարի գործարք» կոչվող հաշտության նախագծի հետ նրանց համաձայնությունը: