Սովը սպառնում է 5 միլիոն եմենցի երեխաների
(last modified Wed, 19 Sep 2018 08:44:13 GMT )
Սեպտեմբեր 19, 2018 13:14 Asia/Tehran
  • Սովը սպառնում է 5 միլիոն եմենցի երեխաների

Երեխաների փրկության հիմնադրամն ազդարարել է, որ առնվազն հինգ միլիոն եմենցի երեխաներ սովի ճգնաժամ են դիմագրավում:

Երեխաների փրկության հիմնադրամն ազդարարել է, որ առնվազն հինգ միլիոն եմենցի երեխաներ սովի ճգնաժամ են դիմագրավում:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Երեխաների փրկության հիմնադրամը հայտարարել է. «Ալ-Հուդայդա նավահանգիստը փակվելու պատճառով, 5 միլիոն 200 հազար եմենցի երեխաներ հայտնվել են սովի վտանգի ներքո»:

Կազմակերպության գործադիր տնօրեն Հելե Թորնինգ-Շմիդտն ասել է. «Միլիոնավոր եմենցի երեխաներ չգիտեն, թե սնվելու հաջորդ պահին ինչ  է իրենց բաժին հասնելու և պայմանները չափազանց ծանր են»:

«Այս պատերազմն իր մեջ պարունակում է եմենցի երեխաների մի ամբողջ սերնդի կործանման վտանգը»,-հավելել է Շմիտը:

ՅՒՆԻՍԵՖ-ն ավելի վաղ մի զեկույցում ազդարարելով Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի և նրա դաշնակիցների ռազմական հարձակումների և այդ երկրի շրջափակումը շարունակվելու աղետալի հետևանքների կապակցությամբ, ասել է. «Ավելի քան 11 միլիոն եմենցի երեխաներ սննդամթերքի, պակաս ունեն և կանգնած են տարբեր հիվանդությունների և տարագրության վտանգի առջև»: