UNRWA-ի պաղեստինցի աշխատողները Գազայում հակաամերիկյան ցույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98355-unrwa_ի_պաղեստինցի_աշխատողները_Գազայում_հակաամերիկյան_ցույց_են_անցկացրել
ՄԱԿ-ի պաղեստինցիներին օժանդակություն ցուցաբերելու և աշխատանքով ապահովելու գործակալություն՝ UNRWA-ի ավելի քան 13000 աշխատակիցներ, Գազայում բողոքի երթ են կազմակերպել՝ գործակալության կապակցությամբ ԱՄՆ-ի անարդար որոշման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2018 13:03 Asia/Tehran
  • UNRWA-ի պաղեստինցի աշխատողները Գազայում հակաամերիկյան ցույց են անցկացրել

ՄԱԿ-ի պաղեստինցիներին օժանդակություն ցուցաբերելու և աշխատանքով ապահովելու գործակալություն՝ UNRWA-ի ավելի քան 13000 աշխատակիցներ, Գազայում բողոքի երթ են կազմակերպել՝ գործակալության կապակցությամբ ԱՄՆ-ի անարդար որոշման դեմ:

ԱՄՆ վարչակազմը Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ ուղղված  իր քայլերի շրջանակում հայտարարել է, որ դադարեցրել է միլիոնավոր պաղեստինցիների հումանիտար օժանդակություններ ու տարբեր տեսակի հնարավորություններ տրամադրող պատասխանատու կառույց՝ UNRWA-ին իր ֆինանսական օժանդակությունները:

«Մեհր» լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Ֆելեսթին Ալ-Յում»-ին հաղորդել է, որ երթի մասնակիցները պաղեստինցիների դեմ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի քայլերը դատապարտող կարգախոսներ վանկարկելով, ընդգծել են պաղեստինցիների վերադարձի իրավունքը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտությունը:

Ի հետևումն ԱՄՆ-ի այս քայլի, Պաղեստինի ԱԳ նախարար Ռիազ Ալ-Մալեքին UNRWA-ին ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակությունների դադարեցումը միջազգային իրավունքի լիարժեք ոտնահարում է անվանել: