Սեյյեդ Հասան Նասրալլահ. Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին
Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ամերիկյան «Դարի Գործարք» կոչվող նախագծի դիմաց կպաշտպանի Պաղեստինի ժողովրդին:
«Դարի գործարք» ամերիկյան նախագծի համաձայն, Երուսաղեմը հանձնվում է սիոնիստական ռեժիմին, պաղեստինցի փախստականները վերադարձի իրավունք չեն ունենալու և նրանց է պատկանելու միայն Հորդանան գետի արևմտյան ափն ու Գազայի գոտին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Հասան Նասրոլահն անդրադառնալով Եմենում Սաուդյան ռեժիմի հանցագործություններին և այդ երկրի ժողովրդի ճնշմանը, բոլոր արաբական և իսլամական երկրներին կոչ է արել չլռել Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ագրեսիայի նկատմամբ:
Նա նաեւ հայտարարել է իր համերաշխությունը Իրանի և նրա ժողովրդի հետ և ասել.«Իրանը միշտ կանգնած է աշխարհի ճնշված ժողովուրդների, ինչպես նաև Լիբանանի, Դիմադրության շարժման և պաղեստինի ժողովրդի կողքին: Սիրիայի և Իրաքի ճգնաժամի սկզբից ի վեր Իրանը նաև կանգնած է այդ երկրների կողքին և պայքարել է ահաբեկչության դեմ»: