Կարմիր խաչ. Եմենի Ալ-Հադիդայում հումանիտար իրավիճակը աղետալի է
Եմենում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչն ասել է, որ Եմենի Ալ-Հադիդա նահանգում հումանիտար իրավիճակն աղետալի է:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Ադնան Հեզամը «Սավա» ռադիոյի հետ զրույցում ասել է.- «Ալ-Հադիդա քաղաքում շատ քաղաքացիներ հրատապ մարդասիրական օգնության կարիք ունեն, մասնավորապես, առողջապահության եւ բժշկության ոլորտներում»:
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով Ալ-Հադիդա նավահանգստում ավելի քան 76 հազար Եմենիցի ընտանիքներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:
Եմենի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով պատասխանատու Լիզ Գրանդին հայտարարել է, որ Ալ-Հոդայդայի բնակիչները պայքարում են գոյատևելու համար, նահանգի ավելի քան երեխաների 25 տոկոսիը տառապում են սովից, իսկ 900 հազար բնակիչներ նույնպես չունեն սնունդ ստանալու հույսեր: