Թրամփի կողմից նվաստացման դիմաց Արաբիայի իշխանությունների իմաստավոր լռությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98920-Թրամփի_կողմից_նվաստացման_դիմաց_Արաբիայի_իշխանությունների_իմաստավոր_լռությունը
Սաուդյան ռեժիմի դեմ ԱՄՆ նախագահի իրարահաջորդ վիրավորանքների հանդեպ Ալե Սաուդի ռեժիմի լռությունը իմաստավոր է դառնում, երբ համեմատության եզրեր ենք անցկացնում դրա և Արաբիայում մարդու իրավունքների վիճակի մասին Կանադայի հնչեցրած քննադատության դիմաց Ռիադի արձագանքի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 07:40 Asia/Tehran

Սաուդյան ռեժիմի դեմ ԱՄՆ նախագահի իրարահաջորդ վիրավորանքների հանդեպ Ալե Սաուդի ռեժիմի լռությունը իմաստավոր է դառնում, երբ համեմատության եզրեր ենք անցկացնում դրա և Արաբիայում մարդու իրավունքների վիճակի մասին Կանադայի հնչեցրած քննադատության դիմաց Ռիադի արձագանքի միջև:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Միսիսիպի նահանգում իր մոտիկ դաշնակից Արաբիայի կապակցությամբ ոչ-դիվանագիտական հայտարարություն կատարելով, ասաց, որ Արաբիայի թագավոր Սալմանին զգուշացրել է, որ առանց ԱՄՆ-ի բանակի աջակցության նույնիսկ երկու շաբաթ չի կարող իշխանության ղեկին մնալ:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Արաբիայի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքներն ու նվաստացուցիչ հայտարարությունները շարունակվում են այն դեպքում, երբ Ռիադը դրանց պաշտոնապես չի արձագանքել:

Արաբիան լռում է այս վիրավորանքների դիմաց, այն պայմաններում, երբ Արաբիայում մարդու իրավունքների վատ վիճակի մասին Կանադայի հնչեցրած քննադատության պատճառով խզեց Օտտավայի հետ հարաբերությունները:

Վերլուծաբանների համոզմամբ, նույնիսկ Ալե Սաուդի գերդաստանի անդամների մոտ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի լեգիտիմության ճգնաժամը պատճառ է դարձել, որ նա լռի Թրամփի  վիրավորանքների դիմաց: