Թրամփի կողմից նվաստացման դիմաց Արաբիայի իշխանությունների իմաստավոր լռությունը
Սաուդյան ռեժիմի դեմ ԱՄՆ նախագահի իրարահաջորդ վիրավորանքների հանդեպ Ալե Սաուդի ռեժիմի լռությունը իմաստավոր է դառնում, երբ համեմատության եզրեր ենք անցկացնում դրա և Արաբիայում մարդու իրավունքների վիճակի մասին Կանադայի հնչեցրած քննադատության դիմաց Ռիադի արձագանքի միջև:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Միսիսիպի նահանգում իր մոտիկ դաշնակից Արաբիայի կապակցությամբ ոչ-դիվանագիտական հայտարարություն կատարելով, ասաց, որ Արաբիայի թագավոր Սալմանին զգուշացրել է, որ առանց ԱՄՆ-ի բանակի աջակցության նույնիսկ երկու շաբաթ չի կարող իշխանության ղեկին մնալ:
«Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Արաբիայի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորանքներն ու նվաստացուցիչ հայտարարությունները շարունակվում են այն դեպքում, երբ Ռիադը դրանց պաշտոնապես չի արձագանքել:
Արաբիան լռում է այս վիրավորանքների դիմաց, այն պայմաններում, երբ Արաբիայում մարդու իրավունքների վատ վիճակի մասին Կանադայի հնչեցրած քննադատության պատճառով խզեց Օտտավայի հետ հարաբերությունները:
Վերլուծաբանների համոզմամբ, նույնիսկ Ալե Սաուդի գերդաստանի անդամների մոտ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի լեգիտիմության ճգնաժամը պատճառ է դարձել, որ նա լռի Թրամփի վիրավորանքների դիմաց: