Բանտարկված պաղեստինցի կանանց բողոքի ակցիան բոլորել է 35-րդ օրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99289-Բանտարկված_պաղեստինցի_կանանց_բողոքի_ակցիան_բոլորել_է_35_րդ_օրը
Բողոքելով կալանավայրերում տեսախցիկներ տեղադրելու դեմ, օկուպացված Պաղեստինի «Շարոն» կալանավայրում գնտվող պաղեստինցի կանայք 35 օր շարունակ դուրս չեն եկել իրնց բանտախցերից:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 11, 2018 08:50 Asia/Tehran
  • Բանտարկված պաղեստինցի կանանց բողոքի ակցիան բոլորել է 35-րդ օրը

Բողոքելով կալանավայրերում տեսախցիկներ տեղադրելու դեմ, օկուպացված Պաղեստինի «Շարոն» կալանավայրում գնտվող պաղեստինցի կանայք 35 օր շարունակ դուրս չեն եկել իրնց բանտախցերից:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Պաղեստինի ազտամարտիկների ու գերիների խորհուրդը հայտարարել է.«Արդեն 35 օր է ինչ «Շարոն» կալանավայրում բանտարկված պաղեստինցի կանայք բողոքելով տեսախցիկներ տեղադրման դեմ, դուրս չեն եկել իրենց բանտախցերից: Տեսախցիկների տեղակայումը բարդություններ է առաջացրել»:

Պաղեստինի ազտամարտիկների ու գերիների խորհուրդը հայտարարել է.«Պաղեստինցի կանանց հոգեկան վիճակն ու կալանավորման պայմանները չափազանց դժվար ու մտահոգիչ են»:

Այս հաղորդման համաձայն, բանտախցերում գտնվող պաղեստիցի կանանց թիվը շատ է և որոշ դեպքերում նրանք ավելի քան 800 ժամ անցկացնում են բանտախցում: 2018թ. սկզբից առ այսօր, սիոնիստ զորայինները ձերբակալել ու իրենց երեխաներից բաժանել են պաղեստինցի 90 կանանց:

Սիոնիստական ռեժիմի կալանավայրերում են գտնվում շուրջ 6500 պաղեստինցի գերիներ, այսդ թվում 58 կանայք, 300 անչափահասներ, 1800 վատառողջ կալանավորներ և 500 ժամանակվոր ձերբակալվածներ: