ՄԱԿ-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել Արաբիայում կալանավորված կին ակտիվիստներին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մի խումբ փորձագետներ պահանջել են շտապ ու առանց նախապայմանների ազատ արձակել Արաբիայում կալանավորված կին իրավապաշտպաններին ու հատկապես մարդու իրավունքների խաղաղ պաշտպանության պատճառով անազատության մեջ հայտնված վեց կանանց:
ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները մի հաղորդագրությամբ դատապարտել են Արաբիայի իրավապաշտպան կանանց, այդ թվում քաղաքացիական ակտիվիստ Էսրա ալ-Ղամամի դեմ Սաուդյան ռեժիմի քայլերը և հայտարարել, որ նրանց դատաքննության ընթացքում չեն հարգվել միջազգային օրենքները:
«Արաբիայի այս քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ մահապատժի դատավճիռ է արձակվել՝ խաղաղ հանրահավաքներին մասնակցելու իր հիմնարար իրավունքներն ընդգծելու պատճառով: Դատավճիռն ուղղակի կապ ունի ակտիվիստի՝ շիա դավանանքի հետևորդ լինելու հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Սաուդյան ռեժիմը չնայած ներքին ու արտաքին բողոքներին, սեպտեմբերի 10-ից սկսած կալանավորել է քաղաքական ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների, բանաստեղծների, տնտեսական փորձագետների ու համալսարանականների:
Ընդդիմադիր գործիչներին և մարդու իրավունքների ու կանանց իրավունքների պաշտպաններին կալանավորելու Արաբիայի քաղաքականությունը քննադատվել է միջազգային շրջանակների, այդ թվում Միջազգային համաներում կազմակերպության, Մարդու իրավունքների դիտորդի և ԵՄ-ի կողմից: