Արաբիան հաստատեց, որ ընդդիմադիր լրագրողը սպանվել է այդ երկրի հյուպատոսարանում
Սաուդյան Արաբիան ի վերջո պաշտոնապես հաստատեց, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջին սպանվել է Ստամբուլում գտնվող այդ երկրի հյուպատոսարանում:
Արաբիայի ընդհանուր դատախազությունն ուրբաթ գիշեր հայտարարեց. «Ջամալ Խաշեղջիի մահվան կապակցությամբ նախնական հետաքննությունները պարզել են, որ նա սպանվել է Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում՝ բանավեճի բռնվելուց հետո»:
«Ջամալ Խաշեղջիի մահվան հանգամանքների շուրջ հետաքննությունը շարունակվում է և այս գործով մինչ այժմ կալանավորվել են Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիներ»,-ասված է Արաբիայի ընդհանուր դատախազության հայտարարության մեջ:
Խաշեղջիի սպանվելը հաստատելու համար նման ոճով հայտարարությունը պարզում է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ համադրաբար փորձում է կառավարել սաուդցի լրագրողի գործը և քողարկել գործում սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի դերակատարությունը:
Ի դեպ, Արաբիայի թագավոր Մալեք Սալմանն ուրբաթ օրը հրահանգել է այդ երկրի հանրային տեղեկատվական կառույցում վերատեսություն կատարելու համար գահաժառանգի գլխավորությամբ նախարարական կոմիտե կազմել:
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, երկու տեղյակ աղբյուրներ ամերիկյան CNN հեռուստակայանին տված հարցազրույցում մշել էին, որ սաուդցիները զեկույց են պատրաստում, որտեղ հաստատվելու է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջին սպանվել է Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում՝ հարցաքննության ժամանակ: