Արաբիան հաստատեց, որ ընդդիմադիր լրագրողը սպանվել է այդ երկրի հյուպատոսարանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99613-Արաբիան_հաստատեց_որ_ընդդիմադիր_լրագրողը_սպանվել_է_այդ_երկրի_հյուպատոսարանում
Սաուդյան Արաբիան ի վերջո պաշտոնապես հաստատեց, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջին սպանվել է Ստամբուլում գտնվող այդ երկրի հյուպատոսարանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2018 00:42 Asia/Tehran
  • Արաբիան հաստատեց, որ ընդդիմադիր  լրագրողը սպանվել է այդ երկրի հյուպատոսարանում

Սաուդյան Արաբիան ի վերջո պաշտոնապես հաստատեց, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջին սպանվել է Ստամբուլում գտնվող այդ երկրի հյուպատոսարանում:

Արաբիայի ընդհանուր դատախազությունն ուրբաթ գիշեր հայտարարեց. «Ջամալ Խաշեղջիի մահվան կապակցությամբ նախնական հետաքննությունները պարզել են, որ նա սպանվել է Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում՝ բանավեճի բռնվելուց հետո»:

«Ջամալ Խաշեղջիի մահվան հանգամանքների շուրջ հետաքննությունը շարունակվում է և այս գործով մինչ այժմ կալանավորվել են  Սաուդյան Արաբիայի 18 քաղաքացիներ»,-ասված է Արաբիայի ընդհանուր դատախազության հայտարարության մեջ:

Խաշեղջիի սպանվելը հաստատելու համար նման ոճով հայտարարությունը պարզում է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ համադրաբար փորձում է կառավարել սաուդցի լրագրողի գործը և քողարկել   գործում սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի դերակատարությունը:

Ի դեպ, Արաբիայի թագավոր Մալեք Սալմանն ուրբաթ  օրը հրահանգել է  այդ երկրի հանրային տեղեկատվական կառույցում վերատեսություն կատարելու համար գահաժառանգի գլխավորությամբ նախարարական կոմիտե կազմել:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, երկու տեղյակ աղբյուրներ ամերիկյան CNN հեռուստակայանին տված հարցազրույցում մշել էին, որ սաուդցիները զեկույց են պատրաստում, որտեղ հաստատվելու է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջին սպանվել է Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում՝ հարցաքննության ժամանակ: