Պաղեստինի վերադարձի իրավունքի երթի 30-րդ օրը ավելացել է վիրավորների թվը
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում Վերադառձի իրավունք երթի 30-րդ ուրբաթ օրը ավելացել է պաղեստինցի վիրավորների թիվը :
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի զորքերի կողմից պաղեստինցի ցուցարարների ճնշման արդյունքում, Գազայի արևելյան հատվածում զոհվել է մեկ և վիրավորվել 241 պաղեստինցի: Վիրավորների մի մասի վիճակը ծանր է:
Ուրբաթ օրը, սիոնիստական ռազմական ինքնաթիռը, ղեկավարվող հրթիռով հարձակում է իրականացրել մի խումբ պաղեստինցի երիտասարդների վրա, որի հետևանքով վիրավորել են մի շարք պաղեստինցիներ:
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ մարտի 30-ից ի վեր,«Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում նահատակվել են ավելի քան 200 և վիրավորվել առնվազն 22 հազար պաղեստինցիներ: