Գազայի հատվածում երիտասարդ պաղեստինցի է նահատակվել
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում երիտասարդ պաղեստինցի է նահատակվել:
Պաղեստինի Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է.«Պաղեստինցի 23-ամյա երիտասարդը, որ ուրբաթ օրը Գազայի հատվածում գտնվող Ալ-Բրիջի արևելքում «Վերադարձի իրավունք» մեծ քայլերթի 33-րդ ակիցիայի ընթացքում վիրավորվել էր սիոնիստ զորայինի կողմից, ծանր վնասվածքների հետևանքով նահատակվել է»:
Ըստ հաղորդման , 33-րդ քայլերթի նահատակների թիվը հասել է 6-ի ,իսկ վիրավորներինը՝ 240-ի:
Մյուս կողմից Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է.«Այս ռեժիմի կործանիչներն անցած ժամերի ընթացքում խոցել են 80 թիրախներ»:
Սիոնիստական ռեժիմը 2017 թվականի դեկտեմբերից ի վեր օդային հարձակումների նոր փուլ է սկսել Գազայի հատվածի վրա: Մինչ այսօր հազարավոր պաղեստինցիներ են նահատակվել ու վիրավորվել այդ հարձակումների ընթացքում: