Գազայի հատվածում երիտասարդ պաղեստինցի է նահատակվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99950-Գազայի_հատվածում_երիտասարդ_պաղեստինցի_է_նահատակվել
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում երիտասարդ պաղեստինցի է նահատակվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2018 14:16 Asia/Tehran
  • Գազայի  հատվածում երիտասարդ պաղեստինցի է նահատակվել

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում երիտասարդ պաղեստինցի է նահատակվել:

Պաղեստինի Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է.«Պաղեստինցի 23-ամյա երիտասարդը, որ ուրբաթ օրը Գազայի հատվածում գտնվող Ալ-Բրիջի արևելքում «Վերադարձի իրավունք» մեծ քայլերթի 33-րդ ակիցիայի ընթացքում վիրավորվել էր սիոնիստ զորայինի կողմից, ծանր վնասվածքների հետևանքով  նահատակվել է»:

Ըստ հաղորդման , 33-րդ քայլերթի նահատակների թիվը հասել է 6-ի ,իսկ վիրավորներինը՝ 240-ի:

Մյուս կողմից Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է.«Այս ռեժիմի կործանիչներն անցած ժամերի ընթացքում խոցել  են 80 թիրախներ»:

Սիոնիստական ռեժիմը 2017 թվականի դեկտեմբերից ի վեր օդային հարձակումների նոր փուլ է սկսել Գազայի հատվածի վրա: Մինչ այսօր հազարավոր պաղեստինցիներ են նահատակվել ու վիրավորվել այդ հարձակումների ընթացքում: