-
Իրան. Սննդի հերթ կանգնած ավելի քան հազար անմեղ մարդկանց սպանությունը Սիոնիստական ռեժիմի դաժանության գագաթնակետն է
Հուլիս 23, 2025 06:41ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Գազայում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ, որում ասված է. «Սննդի հերթ կանգնած ավելի քան հազար անմեղ մարդկանց սպանությունը և սովի պատճառով ավելի քան 600 հոգու մահը Սիոնիստական ռեժիմի դաժանության գագաթնակետն է և պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանության վառ օրինակ»:
-
Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում բախումների զոհերի թիվը հասել է 1265-ի
Հուլիս 22, 2025 14:56Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում հուլիսի 13-ից տեղի ունեցած բախումների, զանգվածային մահապատիժների և Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1265-ի։
-
Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը
Հուլիս 22, 2025 14:49Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։
-
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 59 000-ը
Հուլիս 22, 2025 14:44Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 029-ի, վիրավորվել է 142 135 մարդ, որոնց շարքում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։
-
Իսրայելը 2,1 միլիոն պաղեստինցու մեկուսացրել է Գազայի հատվածի 12% տարածքում. ՄԱԿ
Հուլիս 22, 2025 14:23Գազայի հատվածում 2,1 միլիոն խաղաղ բնակիչ հայտնվել է ամբողջ պաղեստինյան անկլավի 12%-ը կազմող տարածքում՝ Իսրայելի զինվորականների տեղահանման հրամանների և ռազմական գործողությունների հետևանքով։
-
Արդյո՞ք սիոնիստները հույս ունեն Իսրայելի ռեժիմի ապագայի հանդեպ
Հուլիս 21, 2025 14:18Pars Today - Եբրայերեն Մաարիվ թերթը հրապարակել է սիոնիստների տեսանկյունից ապագայի հանդեպ հարցման արդյունքները:
-
Անսարուլլահի գլխավոր քարտուղար. Մուսուլման ազգը պետք է միջոցներ ձեռնարկի ամերիկա-իսրայելական բռնապետության դեմ
Հուլիս 21, 2025 14:06Եմենի Անսարուլլահի գլխավոր քարտուղար Աբդուլ Մալեք Բադրեդդին ալ-Հուսին կիրակի երեկոյան Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի բռնապետությունը համարել է իսլամական ումմայի համար լուրջ սպառնալիք և ընդգծել.-Իսլամական ումման կարող է դիմակայել այս սպառնալիքին միայն Ղուրանի հիման վրա գործելով և արդյունավետ գործողություններ ձեռնարկելով։
-
Սիոնիստական լոբբին մտահոգված է օկուպացված տարածքներում իրանի հետախուզության ներթափանցման վերաբերյալ
Հուլիս 21, 2025 13:04Pars Today - «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ» սիոնիստական լոբբին գրել է. «Պաղեստինի օկուպացված տարածքներում հետախուզական գործողություններ իրականացնելու Իրանի կարողությունը դրդել է Իսրայելի ռեժիմին լայնածավալ քարոզչական արշավ սկսել՝ օկուպացված տարածքների բնակիչներին Իրանի հետ համագործակցության մասին զգուշացնելու և այդ գործողությունները չեզոքացնելու ավելի ագրեսիվ մոտեցում դրսևորելու համար»։
-
Պաղեստինցի լրագրող. Մենք բոլորս մահանում ենք․ Գազայում սովի աղետը՝ լուսանկարներում
Հուլիս 20, 2025 12:42Pars Today - Պաղեստինցի լրագրողը իր հաղորդագրության մեջ անդրադարձել է Գազայի հատվածում տիրող ծանր սովի իրավիճակին և ընդգծել, որ մենք բոլորս մահանում ենք։
-
Բրիտանացի վիրաբույժ. Իսրայելցի զինվորները Գազայի հատվածում երեխաների վրա կրակում են այնպես, կարծես «խաղ են խաղում»
Հուլիս 20, 2025 12:34Բրիտանացի վիրաբույժ, պրոֆեսոր Նիք Մեյնարդը, որն աշխատում է Գազայի հատվածում, հայտարարել է, որ բուժաշխատողները «վնասվածքների հստակ օրինաչափություններ» են նկատում։