Փարիզ. Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների կիրառումը հնարավոր է
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե ապացուցվի սաուդցի պաշտոնյաների մեղսակցությունն ընդդիմադիր լրագրողի սպանության մեջ, ապա հնարավոր է Արաբիայի դեմ պատժամիջոցներ սահմանել:
Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Փարիզում ասել է.«Երբ Ջամալ Խաշողջիի սպանության մեղադրյալները հայտնաբերվեն և սպանությունը բացահայտվի, Ֆրանսիայի կառավարությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ սպանության պատասխանատուների դեմ»:
Ժան-Իվ Լը Դրիանն ասել է. «Փարիզը չի բացառում Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հավանականությունը»:
Սաուդյան Արաբիան Ֆրանսիայից զենքի և այլ ապրանքների հիմնական գնորդն է:
Ժան-Իվ Լը Դրիանը, պատասխանելով այն հարցին, թե Գերմանիան դադարեցրել է զենքի արտահանումը Սաուդյան Արաբիային՝ Ջամալ Խաշողջիի սպանության գործի պատճառով, ասել է.-«Բեռլինը շատ արագ է գործել: Մենք կարծում ենք, որ պետք է սպասենք հետաքննությանը ու հանցագործներիի բացահայտմանը»:
Ֆրանսիայի արտգործնախարարը Ռիյադին ֆրանսիական սպառազինությունների վաճառքի մասին ասել է.« Սաուդյան Արաբիան գնում է ֆրանսիական զենքի միայն 7 տոկոսը, եւ մենք այդ առումով կախված չենք սաուդցիներից»: