Փարիզ. Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների կիրառումը հնարավոր է
https://parstoday.ir/hy/news/world-i100114-Փարիզ._Սաուդյան_Արաբիայի_դեմ_պատժամիջոցների_կիրառումը_հնարավոր_է
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե ապացուցվի սաուդցի պաշտոնյաների մեղսակցությունն ընդդիմադիր լրագրողի սպանության մեջ, ապա հնարավոր է Արաբիայի դեմ պատժամիջոցներ սահմանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2018 13:29 Asia/Tehran
  • Փարիզ. Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների կիրառումը հնարավոր է

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե ապացուցվի սաուդցի պաշտոնյաների մեղսակցությունն ընդդիմադիր լրագրողի սպանության մեջ, ապա հնարավոր է Արաբիայի դեմ պատժամիջոցներ սահմանել:

Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Փարիզում ասել է.«Երբ Ջամալ Խաշողջիի սպանության մեղադրյալները հայտնաբերվեն և սպանությունը բացահայտվի, Ֆրանսիայի կառավարությունը  կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ սպանության պատասխանատուների դեմ»:

Ժան-Իվ Լը Դրիանն ասել է. «Փարիզը չի բացառում Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հավանականությունը»: 

Սաուդյան Արաբիան Ֆրանսիայից զենքի և այլ ապրանքների հիմնական գնորդն է:

Ժան-Իվ Լը Դրիանը, պատասխանելով այն հարցին, թե  Գերմանիան դադարեցրել  է զենքի արտահանումը  Սաուդյան Արաբիային՝ Ջամալ Խաշողջիի սպանության գործի պատճառով, ասել է.-«Բեռլինը շատ արագ է գործել: Մենք կարծում ենք, որ պետք է սպասենք հետաքննությանը ու  հանցագործներիի բացահայտմանը»: 

Ֆրանսիայի արտգործնախարարը Ռիյադին ֆրանսիական սպառազինությունների վաճառքի մասին ասել է.« Սաուդյան Արաբիան գնում է ֆրանսիական զենքի միայն 7 տոկոսը, եւ մենք այդ առումով կախված չենք սաուդցիներից»: