Ռուսաստան. Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերսկսումը մեծ վնաս է հասցնում միջազգային անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/world-i100261-Ռուսաստան._Իրանի_նկատմամբ_պատժամիջոցների_վերսկսումը_մեծ_վնաս_է_հասցնում_միջազգային_անվտանգությանը
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը ՀԳՀԾ-ից և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը: Հայտարարության մեջ ասված է.« ԱՄՆ-ի գործողությունները վտանգում են միջազգային անվտանգությունը և վկայում են Սպիտակ տան խաբեբայության մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2018 14:56 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերսկսումը մեծ վնաս է հասցնում միջազգային անվտանգությանը

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը ՀԳՀԾ-ից և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը: Հայտարարության մեջ ասված է.« ԱՄՆ-ի գործողությունները վտանգում են միջազգային անվտանգությունը և վկայում են Սպիտակ տան խաբեբայության մասին»:

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, Միացյալ Նահանգները, իր ապակառուցողական գործողությունների, այդ թվում `Իրանի հետ միջուկային գործարքից միակողմանի դուրս գալու հետևանքով, վտանցել է ՀԳՀԾ-ն և խաթարում է միջազգային կայունությունը:

Հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ը քննադատել է ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը երկկողմ եւ միջազգային համաձայնագրերից եւ անդրադառալով Իրանի իսլամական հանրապետության կողմից միջուկային պարտավորությունների կատարմանը,  ընդգծվել է.«Ռուսաստանը ոչ մի դեպքում չի կիրառել նման միակողմանի միջոցներ որոնք հակասում են անվտանգության խորհրդի որոշումներին:  

Ռուսաստանի ԱԳՆ-ն նաեւ քննադատել է Վաշինգտոնի երկակի քաղաքականությունն աշխարհի երկրների, հատկապես Իրանի նկատմամբ, ասելով, որ եթե Վաշինգտոնը շահագրգռված լինի Իրանի հետ բանակցություններ վարելու եւ Թեհրանի հետ խնդիրներ լուծելու հարցում, ինչպես է միաժամանակ շարունակում ազդում ճնշումների եւ պատժամիջոցների եւ քաղաքականությունը:

Ռուսաստանն ու ՀԳՀԾ-ն ստորագրող մյուս պետությունները հայտարարել են , որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները  Իրանի հետ միջազգային համագործակցության եւ առեւտրի ընդլայնման համար, եւ ոչ մի դեպքում չեն ենթարկվի Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված  պատժամիջոցներին: