Աշխարհն ընդդիմանում է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի քայլին
https://parstoday.ir/hy/news/world-i100366-Աշխարհն_ընդդիմանում_է_Իրանի_դեմ_պատժամիջոցները_վերականգնելու_ԱՄՆ_ի_քայլին
Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման երկրորդ փուլը գործադրելու ԱՄՆ-ի քայլն արժանացել է Վաշինգտոնի դաշնակիցների ու նաև  համաշխարհային մրցակիցների հակառակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2018 03:59 Asia/Tehran
  • Աշխարհն ընդդիմանում է Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի քայլին

Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման երկրորդ փուլը գործադրելու ԱՄՆ-ի քայլն արժանացել է Վաշինգտոնի դաշնակիցների ու նաև  համաշխարհային մրցակիցների հակառակությանը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրն այդ երկրի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինի հետ  հաամատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց պատժամիջոցների երկրորդ փուլի մեկնարկի և հակաիրանական միակողմանի պատժամիջոցների ցուցակը 700 անձանց ու ընկերությունների անուններով համալրելու մասին:

Այս քայլը համաշխարհային մասշտաբով լայն արձագանք է գտել:

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերթն ասել է. «Թեհրանի հետ իր առևտրական հարաբերությունները պահպանելու համար, Բեռլինը քննարկում է լուծումներ, որպեսզի դրանց օգնությամբ ընկերություններին պաշտպանի ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքներից»:

Բրիտանիայի կառավարությունն էլ մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Չնայած Սպիտակ տան միակողմանի պատժամիջոցներին, Բրիտանիան պաշտպանում է Իրանի հետ առևտրական հարաբերությունների ընդլայնումը»:

Հաղորդագրության մեջ ընդգծված է, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունն ընդունվել է միջազգային հանրության կողմից:

Բրիտանիայի կառավարությունը նաև հայտարարել է. «Թեհրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների իրագործումն օրինական չէ»:

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ԵՄ-ն ու Շվեյցարիան կշարունակեն Իրանի հետ տնտեսական համագործակցությունը:

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է Իրան կատարվող սննդամթերքի ու դեղորայքի արտահանումը շարունակվելու մասին:

Ի դեպ, Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Հուա Չուն Ինգն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերադարձի կապակցությամբ ցավ հայտնելով, պահանջել է հարգել Իրանի հետ այդ երկրի առևտրական համագործակցությունը:

Թուրքիայի նախագահի տեղակալ Ֆուադ Օկտայն էլ ասել է. «Անիմաստ ու անարդար կլինի ակնկալել, որ բոլոր երկրներն առանց նկատի առնելու իրենց շահերը հետևեն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին»: