Եվրոհանձնաժողովը շարունակում է աջակցել ՀԳՀԾ-ին
Եվրոհանձնաժողովի խոսնակը կրկին ընդգծել է ՀԳՀԾ-ի շրջանակում պայմանավորվածությունների հանդեպ ԵՄ-ի հավատարմությունը:
Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, Եվրոհանձնաժողովի խոսնակ Մարգարիթիս Շինասը երեքշաբթի օրը ՀԳՀԾ-ի հանդեպ ԵՄ-ի դիրքորոշման մասին ասել է. «Քանի դեռ Իրանը գործադրի ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունները, ինչպես մինչ օրս 12 անգամ հաստատվել է ԱԷՄԳ-ի զեկույցներում, մենք նույնպես հավատարիմ կմնանք մեր ստանձնած պարտավորություններին»:
Շինասը պաշտպանելով Եվրոպայի համար անկախ պաշտպանական ուժ ձևավորելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկն, ասել է. «Հնարավոր է, որ մի օր ստեղծվի Եվրոպայի բանակը»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է. «Եթե մենք եվրոպական իրական բանակ ստեղծելու շուրջ որոշում չընդունենք, անկարող են լինելու պաշտպանել եվրոպացիներին»:
Մակրոնն ընդգծել է, որ Եվրոպան իր պաշտպանության համար ԱՄՆ-ից անկախ լուծումներ պիտի գտնի: