Մեդվեդևը հակազդել է ԱՄն-ի հակառուսական նոր պատժամիջոցներին
Հակազդելով ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված նոր պատժամիջոցներին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է.«Ոչ մի ճգնաժամ չի առաջանալու և Մոսկվան կարող է դիմակայել այդ պատժամիջոցներին»:
Չորեքշաբթի օրը, լրագրողներ հետ հանդիպման ընթացքում, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է.«ՌԴ-ի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Մոսկվայի համար առիթ կստեղծեն, որպեսզի Ռուսաստանը զարգացնի իր տնտեսությունը և ստեղծի տնտեսական նոր մեխանիզմներ»:
Մեդվեդևը հավելել է.«Հնարավոր է ՌԴ-ի կառավարությունը պաշտպանի հատուկ ընկերությունների և պատժամիջոցների ցուցակում ներառված ընկերություններին»:
Ավելի վաղ ՌԴ-ի վարչապետին ասել էր.«ԱՄՆ-ն այս պատժամիջոցները պարտադրում է մրցակցության ճնշման պատճառով, սակայն ի վերջո իր տնտեսությանն է վնասելու»:
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը հայտարարել է.«Կոնգրեսի հետ համադրաբար, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ»: Պատժամիջոցներ, որոնք ըստ Վաշինգտոնի, կապված են Բրիտանիայում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիխալի թունավորման հարցում ՌԴ-ի մեղսակցության հետ:
Սկրիպալի հետ պատահածի հարցում Մոսկվան մերժել է ցանկացած մեղադրանք և հայտարարել է, որ ճշմարտության բացահայտման հարցում պատրաստ է համագործակցել Բրիտանիայի հետ: