Մոսկվան հյուրընկալում է «Եվրասիաբելում Մարդու իրավուքներ» թեմայով միջազգային կոնֆերանսը»
(last modified Thu, 08 Nov 2018 13:05:34 GMT )
Նոյեմբեր 08, 2018 16:35 Asia/Tehran
  • Մոսկվան հյուրընկալում է «Եվրասիաբելում Մարդու իրավուքներ» թեմայով  միջազգային կոնֆերանսը»

Եվրասիաբելում(Եվրասիա-Բելառուս) մարդու իրավունքներների պահպանման հետ կապված խնդիրների քննարկմանը նվիրված 2-րդ միջազգային կոնֆերանսն իր աշխատանքն սկսել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Միջազգային կոնֆերանսը նոյեմբերի 8-ին Մոսկվայում  սկսել է իր աշխատանքը՝ օմբուդսմենների փորձերը փոխանակելու նպատակով:

Օմբուդսմենը (մարդու իրավունքների պաշտպան) այն աձը կամ կառույցն է,  ում նշանակում են՝ քաղաքացիների կողմից  պետական կազմակերպությունների ղեկավարության կամ տարբեր ընկերությունների ու կառույցների դեմ ներկայացվող բողոքներ ստանալու, դրանք քննելու և դրանց մասին զեկուցելու համար:

Օմբուդսմենի ստեղծման նպատակն է եղել՝  աջակցել քաղաքացիներին և պաշտպանել նրանց իրավունքները բյուրոկրատիայի հետ գործ ունենալիս: 

 ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջը մասնակցել է այդ կոնֆերանսին:

Որոշ երկրներում, այդ թվում Իրանում վերահսկողության գլխավոր կազմակերպությունը գործում է  որպես օմբուդսմեն: