ԱՄՆ-ն պարտավորվեց Իրանի նավթային բոյկոտներից ազատել որոշ երկրների
ԱՄՆ պետքարտուղարությունում Իրանի ակտի խմբի նախագահն ասել է, որ այդ երկրի վարչակազմը պարտավորվել է Իրանի նավթային բոյկոտներից ազատել որոշ երկրների:
Բրայան Հուքը չորեքշաբթի օրը հայտարարել է. «ԱՄՆ-ն պարտավորվեց պատժամիջոցներից բացառել ութ երկրների, քանի որ չէր ցանկանում նավթի յուրաքանչյուր բարելի գինը բարձրանա 90-ից 100 դոլարի»:
ԱՄՆ-ն համաձայնել է, որպեսզի ութ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանն ու Հարավային Կորեան շարունակեն Իրանից նավթի գնումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատացած է, որ Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ շրջանն իր տեսակի մեջ ամենախիստն է: Պատժամիջոցների երկրորդ շրջանը գործադրման հանձնվեց նոյեմբերի 5-ից: Պատժամիջոցներն ուղղակի կերպով ազդում են Իրանի ժողովրդի վրա:
Երկար ցուցակում ներառված ԱՄՆ-ի պատժամիջոցների տեսակն ու շրջանակը գլխավոր մեկ նպատակ է հետապնդում և դա Իրանի ժողովրդի վրա տնտեսական տեասկետից ճնշում գործադրելն է:
Իրանի նավթի զրոյացումը և Իրանի ծովային նավարկության ու ավիացիայի բաժինների դեմ պատժամիջոցները ուղղակի կերպով ազդում են Իրանի ժողովրդի կյանքի վրա և միջազգային օրենքների համաձայն մարդու իրավունքների ոտնահարում են համարվում: