ԻՊ 18 հավաքագրողներ ձերբակալվել են Մոսկվայում հատուկ գործողության ընթացքում
https://parstoday.ir/hy/news/world-i10075-ԻՊ_18_հավաքագրողներ_ձերբակալվել_են_Մոսկվայում_հատուկ_գործողության_ընթացքում
Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման 18 հավաքագրողի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2016 16:09 Asia/Tehran
  • ԻՊ 18 հավաքագրողներ ձերբակալվել են Մոսկվայում հատուկ գործողության ընթացքում

Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման 18 հավաքագրողի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Նրա տեղեկացմամբ` ձերբակալվածները զբաղվել են մարդկանց հավաքագրմամբ և պատրաստել են ԻՊ-ի շարքերը համալրելուն: Նրանք նաև պատրաստել են կեղծ փաստաթղթեր: Մի քանի հասցեներով միաժամանակ իրականացված հատուկ գործողության ընթացքում կասկածյալների մոտից առգրավվել են համակարգիչներ, տպիչ սարքեր և այլ տեխնիկա: Ներկա պահին կասկածյալներին հարցաքննում են: Նախնական տվյալներով` նրանց մի մասը ոչ օրինական է եղել Ռուսաստանում: