Արաբիայի հարցերով ԱՄՆ-ի քաղաքականությունների մշակման պատասխանատուն հրաժարական ներկայացրեց
Արաբիայի հարցերով ԱՄՆ-ի քաղաքականությունների մշակման պատասխանատուն, սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության գործով իր ղեկավարների հետ տարաձայնության պատճառով, վայր դրեց իր լիազորությունները:
Համաձայն «Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդման, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնատարներից Քրեսթեն Ֆոնթենրեզը, ով Արաբիայի հարցերով ԱՄՆ-ի քաղաքականությունների մշակման պատասխանատուն էր, հրաժարական է ներկայացրել:
Այս հրաժարականը վկայում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սարսափելի սպանության հանդեպ հակազդեցության շուրջ Սպիտակ տանը ծագած տարաձայնության մասին:
Համաձայն այս հաղորդման, Ֆոնթենրեզը պահանջում է Արաբիայի հանդեպ կոշտ դիրքորոշում որդեգրել և Խաշողջիի սպանության գործին մասնակից անձանց դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցների հարցով զրուցելու նպատակով Ռիադ էր մեկնել:
Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե Մոհամմեդ Բեն Սալմանը որևէ մասնակցություն չի ունեցել Խաշողջիի սպանությանը, CIA-ը մի զեկույց հրապարակելով հաստատել է այս հարցում սաուդցի պաշտոնատարների դերակատարությունը: