Եվրամիությունը Արաբիային կոչ է արել Խաշողջիի սպանության հարցում թափանցիկություն մտցնել
https://parstoday.ir/hy/news/world-i100849-Եվրամիությունը_Արաբիային_կոչ_է_արել_Խաշողջիի_սպանության_հարցում_թափանցիկություն_մտցնել
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն Արաբիային կոչ է արել լիարժեք թափանցիկություն ապահովել սաուդցի քննադատ լրագրողի սպանության գործով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2018 13:19 Asia/Tehran
  • Եվրամիությունը Արաբիային կոչ է արել Խաշողջիի սպանության հարցում թափանցիկություն մտցնել

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն Արաբիային կոչ է արել լիարժեք թափանցիկություն ապահովել սաուդցի քննադատ լրագրողի սպանության գործով:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին տարածել է հայտարարություն, որում Ռիադից պահանջել է լիարժեք թափանցիկություն ապահովել սաուդցի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործով:

Մոգերինին հավելել է.«Պատշաճ դատական գործընթացը  նույնիսկ Խաշողջիի ընտանիքի համար  մեծ նշանակություն ունի»:

Ջամալ Խաշողջին հոկտեմբերի 2-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող հյուպատոսարան դիմելուց հետո անհետացավ:

Սաուդյան ռեժիմը 18 օր անց միջազգային հանրության ճնշումների տակ հաստատեց Խաշողջիի մահը, բայց պնդեց, թե նա հյուպատոսարանում մի հոգու հետ բախվելու հետևանքով է սպանվել:

Աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կառույցների պաշտոնյաները սաուդցիների այդ պատմածը հեքիաթ ու սուտ որակեցին: 

Ջամալ Խաշողջիի սպանության վերաբերյալ Սաուդյան ռեժիմի խոստովանությունից անցնում է մոտ մեկ ամիս, սակայն դեռևս պաշտոնապես չեն  ներկայացվել այդ ահավոր ոճրագործության հեղինակներն ու կարգադրողները, և Խաշողջիի դիակի ճակատագիրն էլ շարունակում է մնալ անհայտ: