Եվրամիությունը Արաբիային կոչ է արել Խաշողջիի սպանության հարցում թափանցիկություն մտցնել
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն Արաբիային կոչ է արել լիարժեք թափանցիկություն ապահովել սաուդցի քննադատ լրագրողի սպանության գործով:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին տարածել է հայտարարություն, որում Ռիադից պահանջել է լիարժեք թափանցիկություն ապահովել սաուդցի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործով:
Մոգերինին հավելել է.«Պատշաճ դատական գործընթացը նույնիսկ Խաշողջիի ընտանիքի համար մեծ նշանակություն ունի»:
Ջամալ Խաշողջին հոկտեմբերի 2-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող հյուպատոսարան դիմելուց հետո անհետացավ:
Սաուդյան ռեժիմը 18 օր անց միջազգային հանրության ճնշումների տակ հաստատեց Խաշողջիի մահը, բայց պնդեց, թե նա հյուպատոսարանում մի հոգու հետ բախվելու հետևանքով է սպանվել:
Աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կառույցների պաշտոնյաները սաուդցիների այդ պատմածը հեքիաթ ու սուտ որակեցին:
Ջամալ Խաշողջիի սպանության վերաբերյալ Սաուդյան ռեժիմի խոստովանությունից անցնում է մոտ մեկ ամիս, սակայն դեռևս պաշտոնապես չեն ներկայացվել այդ ահավոր ոճրագործության հեղինակներն ու կարգադրողները, և Խաշողջիի դիակի ճակատագիրն էլ շարունակում է մնալ անհայտ: