Թրամփը կրկին տուրք է պահանջել սաուդցի պաշտոնատարներից
https://parstoday.ir/hy/news/world-i100994-Թրամփը_կրկին_տուրք_է_պահանջել_սաուդցի_պաշտոնատարներից
ԱՄՆ նախագահը Ռիադի պաշտոնատարներից բռնատուրք պահանջելով նավթի գների  կրճատման համար իր երախտագիտությունը  հայտնեց Արաբիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2018 03:40 Asia/Tehran
  • Թրամփը կրկին տուրք է պահանջել  սաուդցի պաշտոնատարներից

ԱՄՆ նախագահը Ռիադի պաշտոնատարներից բռնատուրք պահանջելով նավթի գների  կրճատման համար իր երախտագիտությունը  հայտնեց Արաբիային:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրն Ալե Սաուդին քննադատող լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության կապակցությամբ Արաբիային ուղղված քննադատությունների դիմաց Արաբիային աջակցություն ցուցաբերելուց մեկ օր անց, կրկին այդ երկրից տուրք է պահանջել:

Թրամփը թուիթերյան գրառման մեջ նշեց, որ  նավթի գների կրճատման համար իր երախտագիտությունն է հայտնում Արաբիային, սակայն գերադասում է, որ գներն ավելի կրճատվեն:

Նրանով հանդերձ, որ Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը մեղադրվել է Խաշողջիի սպանության մեջ, Թրամփը շարունակում է իր աջակցությունը Արաբիայի հանդեպ, նշելով, որ դա ապահովում է նավթի ցածր գները:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը՝ CIA-ն, իր հետաքննություններում հանգել է այն եզրակացության, որ Խաշողջիին սպանվել է Մոհամմեդ Բեն Սալմանի հրահանգով: Այս հայտնագործությունն ամենածանր հարվածն է հասցրել Ալե Սաուդի պաշտոնատարներին: