ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի Հելսինկյան սկզբունքների հիմա վրա. Պետդեպ
https://parstoday.ir/hy/news/world-i10123-ԼՂ_վերջնական_կարգավիճակը_կորոշվի_Հելսինկյան_սկզբունքների_հիմա_վրա._Պետդեպ
Պատասխանելով օրեր առաջ ԱՄՆ Պետական դեպարտամենտին ուղղված՝ Ադրբեջանի նախագահի կողմից համանախագահներին սադրիչ անվանելու մասին հարցին Հ1-ի Առաջին լրատվական ծառայության հարցին Պետդեպի մամլո ծառայությունը արձագանքել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2016 07:41 Asia/Tehran
  • ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի Հելսինկյան սկզբունքների հիմա վրա. Պետդեպ

Պատասխանելով օրեր առաջ ԱՄՆ Պետական դեպարտամենտին ուղղված՝ Ադրբեջանի նախագահի կողմից համանախագահներին սադրիչ անվանելու մասին հարցին Հ1-ի Առաջին լրատվական ծառայության հարցին Պետդեպի մամլո ծառայությունը արձագանքել է.

«Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։

ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա»։