Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 15 մլրդ դոլարի THAAD համակարգեր է գնելու
https://parstoday.ir/hy/news/world-i101322-Սաուդյան_Արաբիան_ԱՄՆ_ից_15_մլրդ_դոլարի_thaad_համակարգեր_է_գնելու
Սաուդյան Արաբիան 15 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2018 12:17 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 15 մլրդ դոլարի THAAD համակարգեր է գնելու

Սաուդյան Արաբիան 15 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ:

«Ռոյետերս»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որը սահմանում է վաճառքի պայմանագրով THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանները:

Դիվանագետը հիշեցրել է, որ 2017թ.-ի հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին տեղեկացրել է Սաուդյան Արաբիային 15 մլրդ դոլարի 44 հատ THAAD-ի արձակման կայանքների, հրթիռների և կից սարքավորումների հնարավոր գործարքի մասին: 

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը  և սպառազինությունների ընկերությունները փորձում  են պահպանել Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված 120 միլիարդ դոլար արժողությամբ զենքի գործարքը:

ԱՄՆ-ն, շարունակելով իր շահամոլական քաղաքականությունը, աջակցել է Սաուդյան Արաբիայում կատարված հանցագործություններին, ներառյալ Եմենի դեմ պատերազմը եւ  դիրքորոշում չի հայտարարել Սաուդյան ռեժիմի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության վերաբերյալ: