Աշխատանքից ազատվել է CNN-ի լրագրողը
https://parstoday.ir/hy/news/world-i101356-Աշխատանքից_ազատվել_է_cnn_ի_լրագրողը
Աշխարհի բոլոր երկրներին Սիոնիստական ռեժիմին շրջափակման ենթարկելու կոչ անելու պատճառով,՝ աշխատանքից ազատվել է CNN գործակալության լրագրողը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2018 09:38 Asia/Tehran
  • Աշխատանքից ազատվել է CNN-ի լրագրողը

Աշխարհի բոլոր երկրներին Սիոնիստական ռեժիմին շրջափակման ենթարկելու կոչ անելու պատճառով,՝ աշխատանքից ազատվել է CNN գործակալության լրագրողը:

Ալ-Մայադին գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ում ունեցած ելույթում, CNN-ի լրագրող Մարկ Լամանթ Հիլլն աշխարհի երկրներին կոչ է արել շրջափակման ենթարկել Սիոնիստական ռեժիմին:

Իր ելույթի ընթացքում, Մարկ Լամանթ Հիլլը բարձրաձայն գոչում էր.««Ծովից ծով» Պաղեստինն ազատ է»:

Պաշտպանելով իր քայլը, CNN-ի րագրողը թուիթերում գրել է.«Ես աջակցում եմ Պաղեստինի ազատագրմանը: Ես պաշտպանում եմ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը: Ես խորապես քննադատում եմ Իսրայելի քաղաքականությունը եւ գործողությունները»:

Ծովից ծով արտահայտությունը առաջին անգամ հնչեցրել է Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին՝ 2016թ. Թեհրանում իսլամական երկրների միջխորհրդարանական 13-րդ համաժողովին մասնակցող հյուրերի հետ հանդիպման ընթացքում: