Վաշինգտոն Փոստ․Թրամփն աջակցում է Մերձավոր Արևելքի բռնապետերին
Դեկտեմբեր 03, 2018 15:59 Asia/Tehran
Washington Post- ը գրել է, որ Դոմալդ Թրամփն աջակցում է Մերձավոր Արևելքի բռնապետերին:
Washington Post օրաթերթը գրել է, որ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կոնգրեսը քննարկում է Ջամալ Խաշողջիի սպանության հարցը, պետք է նկատի առնել, որ սա միակ ոճրագործությունը չէ, որ իրականացվել է Սաուդյան Արաբիայի կողմից:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում ու Բահրեյնում բռնապետական ռեժիմներին ցուցաբերած օգնությանը, Washington Post- ը գրել է, որ Թրամփը այդ ռեժիմներին աջակցելով սպառնում է ԱՄՆ-ի շահերին:
Washington Post- ը զգուշացնում է, որ եթե Կոնգրեսը չկանգնեցնի ընթացիկ միտումը, ապա այս ռազմավարությունը Վաշինգտոնի համար ավելի մեծ խնդիրներ կստեղծի Մերձավոր Արևելքում:
Պիտակ