Politico.«Արաբիան ԱՄՆ-ի հովանավորությամբ տարածաշրջանում անկայունության գլխավոր գործոնն է»
https://parstoday.ir/hy/news/world-i101550-politico._Արաբիան_ԱՄՆ_ի_հովանավորությամբ_տարածաշրջանում_անկայունության_գլխավոր_գործոնն_է
Ամերիկյան Politico պարբերականն անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Արաբիային ցուցաբերվող աջակցությանը, գրել է.«Ռիադն այդ հովանավորությունների ներքո ապակայունացրել է տարածաշրջանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2018 14:47 Asia/Tehran
  •  Politico.«Արաբիան ԱՄՆ-ի հովանավորությամբ տարածաշրջանում անկայունության գլխավոր գործոնն է»

Ամերիկյան Politico պարբերականն անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Արաբիային ցուցաբերվող աջակցությանը, գրել է.«Ռիադն այդ հովանավորությունների ներքո ապակայունացրել է տարածաշրջանը»:

Politico պարբերականի տեղեկատվական կայքն անդրադառնալով Արաբիային աջակցելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս արած հայտարարությանը գրել է.«Այդ աջակցությունների ներքո Արաբիան գահաժառանգ Մոհամմադ Բին Սալմանի վարած քաղաքականություններով ապակայունացրել է տարածաշրջանը»:

«Արաբիայի առաջ Թրամփի թիմի պոչ շարժելն ուղղակի զավեշտական է»,հավելել է ամերիկյան կայքը:

Politico պարբերականը հստակեցրել է.«Պոմպեոյի վերջին հոդվածը կույր հովանավորություն էր Սաուդյան Արաբիայի հետ Թրամփի կառավարության հարաբերությունների նկատմամբ և Արաբիայի արժեքների մասին Պոմպեոյի չափազանցված ենթադրությունները հնարավոր չէ մարսել»:

Պոմպեոն վերջերս մի հոդված է հրապարակել «Ուոլ Սթրիթ Ժուռնալ» թերթում, որտեղ նա  կրկնելով Թրամփի խոսքերը, Արաբիային ներկայացրել է որպես ԱՄՆ-ի մեծ դաշնակիցը: Նա նշել է, որ  ի հակազդեցություն Խաշողջիի սպանությանը և Եմենում Արաբիայի սանձազերծած պատերազմին,Ռիադ-Վաշինգտոն հարաբերությունների մակարդակի նվազումը կխաթարի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունն ու կենսական շահերն Միջին Արևելքում: