ԱՄՆ-ն ու Արաբիան՝ չարիքի նոր առանցք. «Նյուզվիք»
Ամերիկյան «Նյուզվիք» պարբերականն ԱՄՆ-ին ու Սրաբիային չարիքի նոր աառանցք է անվանել:
Վաշինգտոնն այդ կապակցությամբ անդրադարձել է նաև կլիմայական փոփոխությունների վտանգավոր հետևանքների կապակցությամբ միջազգային կարևոր զեկույցն անտեսելու հարցում Արաբիայի հետ համամիտ լինելու Վաշինգտոնին որոշմանը:
«Նյու Յորք Թայմզ»-ի թղթակից Փոլ Քրուգմանը, վերջերս թուիթերյան մի գրառման մեջ քննադատելով կլիմայական փոփոխությունների թեմայով Լեհաստանում գումարված վերջին նիստում ԱՄՆ-ի վարչակազմի հակաբնապահպանական դիրքոշումները, գրել է. «Այսօր չարիքի նոր առանց գոյություն ունի, որը կազմված է Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից ու ԱՄՆ-ից»:
Համաձայն այս հաղորդման, համաժողովին մասնակցած ամերիկյան պատվիրակությունը Արաբիայի ու մի քանի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ընկերակցությամբ, բողոքեց կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի դեմ:
Այս զեկույցում զգուշացվել է այն մասին, որ աշխարհի երկրները մինչև 2030 թվականը ժամանակ ունեն, որպեսզի նախքան գլոբալ տաքացումը սննդամթերքի պակասի հանգեցնի, դրա դիմակայման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկեն: