ԱՄՆ-ի կոնգրեսը և Սենատը հակաիրանական նախագիծ են ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք հանրապետական ներկայացուցիչներ, Սենատին և Ներկայացուցիչների պալատին հակաիրանական նախագիծ են ներկայացրել՝ Իրանի բանկային համակարգի դեմ պատժամիջոցները խստացնելու համար:
Վաշինգտոն Ֆրի Բիքն կայքի հաղորդման համաձայն, սենատոր Թեդ Քրուզը և կոնգրեսի որոշ հանրապետական ներկայացուցիչններ, նախագիծ են ներկայացրել՝ Իրանի բանկային համակարգի դեմ պատժամիջոցները խստացնելու համար:
Հանրապետական ներկայացուցիչները կոչ են արել դադարեցնել Իրանի բանկային համակարգի հետ փոխանակումները և Իրանի ազգային արժույթի վրա ճնշում գործադրել:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում Վիսկոնսին նահանգի հանրապետական ներկայացուցիչ Մայք Գալագերը, նույնպես առաջարկել է նմանատիպ ծրագիր, որն արժանացել է վեց այլ հանրապետական ներկայացուցիչների աջակցությանը:
Հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի գանձապետական նախարարության որոշ պաշտոնյաներ դեմ են Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, նրանք համարում են, որ հակաիրանական արշավն անարդյունավետ է:
Սպիտակ տան հակաիրանական քայլերն ու պատժամիջոցներն արժանացել են Եվրոմիության, Չինաստանի և Ռուսաստանի ընդդիմությանը: