Կանադայի ժողովուրդն աջակցում է Ֆրանսիայի «դեղին ժիլետների» շարժմանը
(last modified Sun, 16 Dec 2018 14:24:08 GMT )
Դեկտեմբեր 16, 2018 17:54 Asia/Tehran
  • Կանադայի ժողովուրդն աջակցում է Ֆրանսիայի «դեղին ժիլետների» շարժմանը

Կանադացի բողոքարարները դեղին ժիլետներ հագնելով և ներշնչվելով Ֆրանսիայի զանգվածային ցույցերից Կանադայի տարբեր քաղաքների փողոցներում քայլարշավ են կատարել:

Դեղին ժիլետավորներն ի նշան Կանադայի կառավարության քաղաքականությունների դեմ  բողոքի և ի պաշտպանություն Ֆրանսիայի ժողովրդի, Կանադայի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացրել:

Տասնյակ բողոքարարներ, հավաքվելով Հալիֆաքսի քաղխորհրդի շենքի առջև, խոստորեն քննադատել են  Կանադայի վարչապետ  Ջասթին Թրյուդոյի վարած քաղաքականությունները:

Նման ցույցեր են տեղի ունեցել նաև Տորոնտո, Էդմոնտոն և Վիննիպեգ քաղաքներում:

Այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նահանջելով իր նախկին դիրքերից փորձել է հանդարտեցնել իրավիճակը և արտոնություններ տալ կառավարության ընդդիմադիրներին ու բողոքարարներին, «դեղին ժիլետավորները» շարունակում են բողոքի ակցիաները:

Սա ամենալուրջ ճգնաժամն է համարվում Մակրոնի 18-ամսյա նախագահության ընթացքում:

Վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին ժիլետներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Զանգվածային բողոքները տարածվել են նաև եվրոպական այլ երկրներում, այդ թվում Նիդերլանդերնում և Բելգիայում: