Թրամփը խոստովանել է, որ տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/world-i102498-Թրամփը_խոստովանել_է_որ_տարեկան_միլիարդավոր_դոլարներ_է_վճարում_Սիոնիստական_ռեժիմին
Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Սիոնիստական ռեժիմին տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը, ԱՄՆ նախագահը հայտարարել է,որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի ազդելու Թել Ավիվի անվտանգության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2018 14:56 Asia/Tehran
  • Թրամփը խոստովանել է, որ տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում Սիոնիստական ռեժիմին

Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Սիոնիստական ռեժիմին տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը, ԱՄՆ նախագահը հայտարարել է,որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի ազդելու Թել Ավիվի անվտանգության վրա:

Ինչպես գրում է «Հա արեց» թերթը, պատասխանելով այն հարցին թե ամերիկյան զորքերի Սիրիայից դուրս գալը  ի՞նչ  հետևանքներ կարող է ունենալ Սիոնիստական ռեժիմի  անվտանգության համար, Դոնալդ Թրամփն ասել է.«Վաշինգտոնը տարեկան մի քանի միլիարդ դոլարի օգնություն է տրամադրում Թել Ավիվին, և նրանք չպետք է ինքնապաշտպանության հարցում խնդիր ունենան»:

Թրամփը հավելել է.«Իսրայելի վիճակը լավ է, քանզի Միացյալ Նահանգները տարեկան 4 միլիարդ 500 միլիոն դոլար է վճարում Իսրայելին»:

Թրամփը նաև ասել է.«Իմ կառավարման օրոք ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխվեց Ղոդս և մենք կշարունակենք աջակցել Իսրայելին»:

Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները մտահոգություն են հայտնել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու Թրամփի քայլի կապակցությամբ, և այն որակել  են Վաշինգտոնի թուլության արդյունք ու Իսրայելի թշնամիներին ուղղված նվեր:

Թրամփը 2018 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ ամերիկյան ուժերը շուտով դուրս են գալու Սիրիայից: 

Նշենք, որ յոթ տարի շարունակ, ահաբեկիչները փորձեցին տապալել Սիրիայի օրինական կառավարությանը բայց այդպես էլ չհասան իրենց նպատակին: